Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Չբավարարվել լինելով

Շատերի գնահատմամբ, անցնող տարվա ամենանշանավոր իրադարարձություն պետք է համարել իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը: Իմ տպավորությամբ, սակայն, անցնող տարում ընդդիմության և իշխանության միջև ոչ միայն երկխոսությունը չի, այլև ավելի են սրվել սուր անկյունները և հակադրությունը, էլ ավելի է խորացել իշխանության և ընդդիմության միջև առկա անջրպետը, չեզոքացել են շփման կետերը:

Ընդդիմություն ասելով նկատի ունենք Հայ ազգային կոնգրեսը, այն պարզ պատճառով, որ իրենց ընդդիմություն հռչակած մյուս ուժերը ինչ-որ կերպ ներգրավված են եղել Սերժ Սարգսյանի ասած այդ «առողջ բանավեճի» շրջանակների մեջ: Եվ այստեղ, իհարկե, անկյունների սրման պատասխանատվությունն իշխանության վրա է, քանի որ անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն իր մասով հանդես եկավ իշխանությանն ուղղված տարբեր առաջարկներով, որոնք ունեին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնույթ, վերաբերում էին թե քաղաքական, թե տնտեսական ճգնաժամերի հանգուցալուծմանը: Սակայն ընդդիմության այդ բոլոր առաջարկներին իշխանությունը պատասխանում էր ավանդական մահակով, ոստիկաններով, ցույց տալով, որ ընդդիմության հետ բանավիճելու մտադրություն ամենևին չունի:

Մյուս կողմից, իշխանության հետ երկխոսելու վերաբերյալ ընդդիմության տարբեր առաջարկները գուցե իշխանությունն ընկալում էր ընդդիմության թուլության նշան, ինչից ելնելով էլ եզրակացնում է, որ թույլ կամ համեմատաբար թուլացած ընդդիմությանն ընդառաջ գնալու կարիք չկա, քանի որ ընդդիմությունից որևէ լուրջ սպառնալիք չկա: Ընդհանրապես, ընդդիմության գործունեության իմաստով ընկալումների այդ հակասականությունը տարվա ընթացքում առկա էր, թերևս, ոչ միայն իշխանության, այլ նաև հասարակության մոտ ընդհանրապես:

Իրավիճակից քայլեր անելու առումով իշխանությանն արվող ուղղակի կամ անուղղակի առաջարկները հանրության ոչ բոլոր շերտերում էին ընկալվում որպես պետական շահով մտահոգվածություն: Շատ դեպքերում քաղաքացիներն էլ ընդդիմության այդ առաջարկների և ընդհանրապես այդօրինակ մարտավարության մեջ տեսնում էին որոշակի նահանջ, որոշակի ձախողում, թուլացածության նշաններ: Այդ իմաստով, ընդդիմության և նրան հարող հանրային մի զգալի հատվածի համար տարին իսկապես հակասական էր:

Շատերը փորձում են այն գնահատել հաղթանակի կամ պարտության համատեքստում: Սակայն տվյալ պարագայում երևի թե գործընթացները մի քիչ ավելի լայն են՝ հաղթանակը կամ պարտությունը տարվա շրջանակում տեղավորելու համար: Ի վերջո, մեջտեղում պետության և հասարակության շահն է, իսկ այստեղ հաղթանակն ու պարտությունը հարաբերական են, քանի կա հասարակությունը, քանի կա պետությունը:

Եվ ընդդիմության գործունեությունը, թերևս, պետք է դիտարկել այդ հարաբերականության շրջանակում: Ի վերջո, այն, որ այսօր Հայաստանում կա համակարգային ընդդիմություն, որը, չնայած իշխանության ռեպրեսիվ վերաբերմունքին, չնայած այն բանին, որ իշխանությունն այդ ընդդիմության համար քաղաքական միակ մատչելի ասպարեզը թողել է փողոցը, շարունակում է գործել, արդեն իսկ հաջողություն է առաջին հերթին հասարակության, հետևաբար նաև պետության համար: Բայց, կրկնում ենք, չպետք է մոռանալ հարաբերականության մասին, ոչ թե տեսության, այլ խիստ կոնկրետ` գործնական առումով հարաբերականության մասին, ու չբավարարվել ընդամենը լինելով կամ մնալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում