Բաբելոնյան աշտարակի քարի կտորի վրա արված փորագրություններ են հայտնաբերվել, որոնք ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն:
Mail Online-ը գրում է, որ փորագրությունները նկարների տեսքով ներկայացվել են նոր հրատարակված «Սկոյանի թագավորական սեպագիր արձանագրությունների և հարակից տեքստերի հավաքածու» գրքում: Արձանագրությունների հավաքածուն պատկանում է նորվեգիացի գործարար Մարտին Սկոյանին, ով կարողացել է 13000 հնադարյան արձանագրություններ հավաքել:
Նկարներից մեկում երևում է արքա Նաբուգոդոնոսոր Երկրորդը, ով կառավարում էր Բաբելոնը 2500 տարի առաջ: Արքան նկարում կանգնած է հսկայական բուրգի տեսք ունեցող շինության առջև, որը նվիրված էր Մարդուկ աստծուն: Շատ գիտնականներ համարում են, որ հենց այդ շինությունն էլ եղել է Բաբելոնյան աշտարակը:












































