2011-ը Հայաստանի և հայ հասարակության համար անհաջողությունների տարի էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Արտագաղթը խորանում է, հայ ժողովուրդը, ինչպես գաղթական եղել է, այնպես էլ շարունակում է լինել՝ փախչելով սեփական երկրից: Կցանկանայի, որ իշխանավորները լինեին արդար, ինչպիսին դեռևս չեն:
Ինչ վերաբերում է անցնող տարվա ընթացքում իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությանը, ապա դրանք ոչ մի առաջընթաց էլ չապահովեցին: Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, երբ իշխանության ներկայացուցիչները սեփական հարստացման մասին են մտածում, ի՞նչ առաջընթաց կարող է ունենալ Հայաստանը, եթե տնտեսությունը մենաշնորհային է, եթե քաղաքականությունը ստիպողական է, ընտրությունները՝ կեղծված: Ոչ մի լավ բան չեմ տեսնում, ոչ մի առաջընթաց, ինչի համար շատ ցավում եմ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:











































