Իրանում փակվել է նախկին նախագահ Ալի Աքբար Խաշեմի Ռաֆսանջանիի կայքը: Ինչպես պատմել է նրա եղբայր Մուհամեդ Խաշեմին, համապատասխան կարգադրություններ տվել են երկրի իշխանությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ նրա՝ մինչ այդ պաշտոնյաները պահանջել էին կայքից հեռացնել Ռաֆսանջանիի այն արտահայտությունները, որոնք քննադատություն են պարունակում իշխանությունների հանդեպ, սակայն կայքի մոդերատորներն արհամարհել էին այդ պահանջը:







































