«Թալիբան» շարժման գրոհայիններն ուրբաթ օրն աֆղանական Սարի-Պուլ շրջանում ամերիկյան ռազմական ուղղաթիռ են խփել: Այս մասին իրանական Press TV հեռուստաընկերությանը հայտնել է թալիբների ներկայացուցիչ Յուսեֆ Ահմադին:
Ըստ Ահմադիի՝ միջադեպի ընթացքում զոհվել են անձնակազմի բոլոր անդամները: Սակայն աֆղանական իշխանությունները հերքում են, որ թալիբենրը կապ ունեն ուղղաթիռի կործանման հետ` պնդելով որ այն վայր է ընկել տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեկտեմբերի 30-ին ռումբի պայթյունի արդյունքում Աֆղանստանի հարավում զոհվել է ՆԱՏՕ-ի զինծառայողներից մեկը: Մեկ այլ պայթյունից, որը տեղի է ունեցել Ուրուզգան շրջանում, զոհվել են աֆղանցի չորս խաղաղ բնակիչներ, իսկ մի հոգի էլ վիրավորվել է:
Icasualties.org կայքի հաղորդմամբ՝ 2011թ. Աֆղանստանում զոհվել են միջազգային ուժերի 565 զինծառայողներ, այդ թվում՝ 417 ամերիկացիներ: