Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրեց հարցում` 2011 թվականի լավագույն գոլի որոշման նպատակով:
Հարցմանը մասնակցեց 3300 մարդ, որից 1439 (43.61%) քվեարկեց Դարիո Սռնայի օգտին, և խորվաթի գոլը ճանաչվեց լավագույնը: Հենրիկ Մխիթարյանի`«Կարպատներ»-ի դարպասը խփած հիանալի գոլը ճանաչվեց երկրորդը` 1390 քվեով (42.12%):
1. Դարիո Սռնա, «Շախտյոր» – «Արսենալ» (5:0) – 1439 (43.61%)
2. Հենրիկ Մխիթարյան, «Կարպատներ» – «Շախտյոր» (0:5) – 1390 (42.12%)
3. Եվգենի Սելեզնյով, «Շախտյոր» – «Կրիվբասս» (2:0) – 145 (4.39%)









































