News Georgia-ի փոխանցմամբ, Թբիլիսին պատրաստվում է Ամանորին։ Թբիլիսիի փողոցները զարդարված են տոնական կրակներով։ Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանն այդ նպատակով հատկացրել է գրեթե կես միլիոն դոլար։
Երկրի ամանորյա գլխավոր եղևնին կանգնեցվել է Վրաստանի խորհրդարանի շենքի առջև։ Այդտեղ տեղակայվել է նաև ոչ մեծ ամանորյա քաղաք, ուր կարելի է գնել տարբեր նվերներ և հուշանվերներ








































