Համաշխարհային բանկը Ֆիլիպիններին տրամադրել է 500 միլիոն դոլար ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար, որի հետևանքով մահացել էր մոտ 1.2 հազար մարդ: Այս մասին հաղորդվում է բանկի կայքում:
Միջոցները փոխանցվելու են անմիջապես: Ինչպես հայտարարել է բանկի ներկայացուցիչը, հույս ունեն, որ այդ միջոցները ոչ միայն օգնելու են հաղթահարել աղետի հետևանքները, այլ նաև թույլ են տալու ավելի լավ նախապատրաստվել արտակարգ իրավիճակներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Մինդանաո կղզում մոլեգնել էր «Ուոշի» թայֆունը: 12 ժամվա ընթացքում թափվել է ամսական տեղումների չափով անձրև: France-Presse գործակալության փոխանցմամբ, մոտ 55 հազար մարդ դեռ գտնվում է տարհանման կենտրոններում:
Իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ զոհերի թիվը 1.5 հազար է, սակայն ավելի ուշ Associated Press-ը փոխանցել է, որ իրականում այդ հաշվարկները սխալ են եղել:











































