Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը դատական հայց է ներկայացնելու Նյու Յորքի դաշնային դատարան՝ պահանջելով վերադարձնել ահաբեկչության մեղադրանքով Citibank-ի հաշիվներում սառեցված 2.7 միլիարդ դոլարից 2 միլիարդ դոլարը։
Իրանի Կենտրոնական բանկը մտադիր է վիճարկել ԱՄՆ-ի իշխանությունների 2008 թվականի որոշումը, որը 1979 թվականին իրականացված իսլամական հեղափոխությունից ի վեր իրանական միջոցների վրա դրված ամենամեծ արգելափակումն է։
Իրանական ակտիվները սառեցնելու վերաբերյալ այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, Թեհրանը մասնակից էր ճանաչվել 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Բեյրութում ամերիկյան խաղաղապահների դեմ իրականացված խոշոր ահաբեկչությանը։ Բացի այդ, Իրանին մեղավոր էին ճանաչել 2003 թվականին իրականացված ահաբեկչության կազմակերպման մեջ։
Պարզվել էր, որ վերոնշյալ 2.7 միլիարդ դոլարը Citibank-ում հայտնվել է լյուքսեմբուրգյան Clearstream բանկի միջոցով։ Այս տարվա ամռանը Բեյրութում զոհված ամերիկյան խաղաղապահների մոտ հազար հարազատներ դատական հայց էին ներկայացրել Citibank-ի դեմ՝ գումարներ փոխանցելու հարցում Իրանին օգնելու համար։









































