Իտալիայի Բոլզանո քաղաքի անտուն Ջիովանի Վալենտինը մահացել է կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին կրակի մոտ, որտեղ տաքանում էր:
Ինչպես հայտնում է Euronews-ը, մի քանի օր անց հայտնի է դարձել, որ ժամանակին նա հրաժարվել է 250 հազար եվրոյից և անշարժ գույքից, որը նրան ժառանգություն էր թողել մայրը: Նա վստահեցնում էր, որ փողոցում իրեն շատ լավ է զգում:
Անսովոր դեպք էր գրանցվել նաև Իսպանիայում հոկտեմբերի 5-ին: 85-ամյա դքսուհի Ալբան ամուսնացել էր 60-ամյա Ալֆոնս Դեսի հետ: Սակայն ամուսնանալուց առաջ Ալբան հրաժարվել էր ունեցվածքից, որպեսզի հարազատները հաստատեին իր ամուսնությունը հասարակ մարդու հետ: