TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում թուրքական կողմի տված համաձայնության և համապատասխան պայմանագրի ստորագրման համար։
Բացի այդ, Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմանի համագործակցության և երկու երկրների միջև ամրագրվող երկխոսության կապակցությամբ։
Էրդողանն իր հերթին հեռախոսազրույցի ժամանակ արծարծել է մի շարք խնդիրներ և Պուտինին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։










































