Այսօր՝ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Երևանի թիվ (0091 Քանաքեռ- Զեյթուն համայնք) փոտային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Նորացված փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության և ազդանշանային համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Բաժանմունքում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն: Այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ» ՓԲԸ-ից «Առաջին լրատվական»-ին հայտմնում են, որ նոր ենթակառույցների կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել:







































