ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի գազանանոցում կապիկները շուտով կարողանալու են իրենց ընկերների հետ տեսակապով շփվել iPad պլանշետի օգնությամբ: Նրանց դուր է գալիս խաղալ հասարակ խաղեր և դիտել հաղորդումներ:
Ինչպես հայտնում է BBC-ն, բարձր տեխնոլոգիաների սիրահար օրանգուտանները սկսել են պլանշեային համակարգիչներով խաղալ մայիսից, երբ նրանց առաջին անգամ ցույց են տվել այս սարքավորումները:
Կապիկներով զբաղվող մասնագետ Ռիչարդ Ցիմմերմանը հայտնել էր, որ նրանք ապագայում կարողանալու են օգտվել նաև Wi-Fi ծառայություններից, որի օգնությանմբ կարողանալու են հետևել իրենց ընկերներին, որոնք ապրում են այլ գազանանոցներում: Նա հույս ունի, որ փորձը թույլ կտա բարձրացնել գիտելիքների մակարդակը օրանգուտանների, որոնք գտնվում են ոչնչացման եզրին:
Ռիչարդ Ցիմմերմանը, որը ներկայացնում է ամերիկյան բարեգործական Orangutan Outreach կազմակերպությունը, ասում է, որ ցանկացել է կենդանիներին ցույց տալ պլանշետային համակարգիչները նրանց թողարկման առաջին պահից` 2010 թվականից:
«Մեր ակտիվիստներից մեկը, անկախ ինձնից, Միլուոկի գազանանոցի օրանգուտաններին ցույց տվեց iPad. նրանք հիացած էին: Մենք սկսեցինք աշխատել միասին»,- ասել է Ցիմմերմանը:
Այս գաղափարի իմաստն այն է, որ կենդանինիերը, որոնց թույլատրված է էլեկտրոնային սարքերից օգտվել շաբաթական երկու օր, մի քիչ հաճույք ստանան:
Կենդանիները մեծ հաճույքով պլանշետային համակարգչով դիտում են հեռուստացույց, հատկապես երբ ցույց են տալիս այլ օրանգուտանների: Ավելի շատ դուր է գալիս, որ էկրանին երևում է նրանց դեմքը:
Ցիմմերմանի խոսքերով՝ այս ծրագրին ցանկություն են հայտնել միանալ այլ գազանանոցներ: Սակայն կա մի խնդիր. պլանշետների պահպանության խնդիրը: Դրա համար գազանանոցի աշխատակիցները ամուր բռնում են պլանշետային համակարգիչները, իսկ կենդանինիները խաղում են նրանց հետ:
Գազանանոցում ցանկանում են ստեղծել ավելի ամուր կորպուս ունեցող iPad կամ այն ամրացնել պատին:








































