Նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հինգշաբթի օրը հերքել են այն ենթադրությունները, թե իրենք նպատակ ունեն նախընտրական քարոզարշավի ընթացքում 1 միլիարդ դոլար հավաքել:
Դեմոկրատական կուսակցությանը և Օբամայի քարոզարշավի կազմակերպիչներին արդեն ամիսներ է՝ կասկածում են 1 միլիարդ դոլար հավաքելու նպատակ ունենալու մեջ, որով պետք է ֆինանսավորվեն նախագահի վերընտրման ջանքերը:
Reuters-ի հաղորդմամբ՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասել է, թե իրենց նպատակը 750 միլիոն դոլար հավաքելն է, ինչպես որ 2008 թվականի ընտությունների ժամանակ:
Օբամայի քարոզարշավի ներկայացուցիչները որոշել են, թե ինչ 40 ճանապարհներով է հնարավոր ստանալ համապատասխան քվեները` 2012 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու համար:









































