Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է 2011թ. արդյունքները

Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է 2011թ. արդյունքները: Կարևոր գիտական արդյունքների թվում են ինչպես մեր Գալակտիկայի աստղերի ու միգամածությունների, այնպես էլ այլ գալակտիկաների հետազոտություները, այդ թվում` դրանցում բռնկվող Գերնոր աստղերի վիճակագրությունը: Այսպես, հետազոտելով տարբեր դասերի գալակտիկաներում Գերնորերի բռնկման վիճակագրական տվյալները, հաջողվել է գնահատել նաև մեր Գալակտիկայում աստղային այդ վիթխարի պայթյունների սպասվող քանակը:

Հետաքրքիր արդյունքներ են տվել նաև մեր Գալակտիկայում գտնվող բաբախիչների հետազոտությունները, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել Գալակտիկայի մագնիսական դաշտը: Բավականին շատ են նոր հայտնաբերված տիեզերական օբյեկտերը, որոնց թվում մեծ հետաքրքրություն ներկայացնող Հերբիգ-Հարոյի օբյեկտներ, իրենց սպեկտրում առաքման գծեր ունեցող աստղեր, նոր մոլեկուլային արտահոսքեր, շիթերի և միգամածությունների հետ կապված պայծառ ինֆրակարմիր աստղեր, կարմիր և սպիտակ թզուկ աստղեր:

Գալակտիկաների հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել, որ ամենահզոր ինֆրակարմիր աղբյուրները բաղադրյալ օբյեկտներն են։ Առաջարկվել են նաև դիտումների արդյունքների մշակման, ինչպես նաև տեսական խնդիրների լուծման նոր եղանակներ: Առաջիններից առանձնանում է ճշգրիտ լուսաչափական տվյալներ ստանալու նոր մեթոդը, որի միջոցով նաև գնահատվել է տարբեր շրջահայությունների և կատալոգների լուսաչափական ճշտությունը:

Տեսական խնդիրներից է տարբեր տիպի անհամասեռություններ ունեցող մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման կամայական խնդրի դիտարկումը, որի լուծումը տրվում է շատ ավելի պարզ եղանակով, քան հայտնի էր մինչև օրս: Աստղադիտարանը 2011թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական սեմինար:

Աստղադիտարանին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր` Մարգարյանի շրջահայության և նրա թվայնացման համար: Վերջապես, ռուսական «Պրոեկտ-Տեխնիկա» ձեռնարկության հետ կնքվեց պայմանագիր` այսպես կոչված «տիեզերական աղբի», աստղակերպերի և գիսավորների որոնումների բնագավառում համատեղ աշխատանքներ սկսելու և այդ կապակցությամբ աստղադիտարանում երեք նոր դիտակներ տեղակայելու, իսկ աստղադիտարանի խոշոր դիտակները ժամանակակից լուսաընդունիչներով ապահովելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում