iPhone–ի հատուկ ծառայությունն օգնել է, որպեսզի ոստիկանությունը կարողանա ձերբակալել տոնածառի տակից iPad գողացող անձին:
Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում ապրող Քեն Գութնիկն արթնացել է առավոտյան ժամը երեքին՝ իր տուն մտած գողի ձայներից, որը փորձել է գողանալ Սուրբ Ծննդյան նվերները: Քենը փորձել է բռնել գողին, բայց վերջինս հասցրել է փախչել և իր հետ տանել նվերներից մեկը` iPad-ը:
Քենը համակարգչով օգտագործել է iPhone-ի հատուկ Find my iPhone ծառայությունը, որը միանգամից ազդանշաններ է ուղարկում սարքին, ինչի միջոցով քարտեզի վրա հնարավոր է տեսնել, թե որտեղ է այն գտնվում։ Քենը գողության և հեռախոսի գտնվելու վայրի մասին հայտնել է ոստիկանությանը։
Ինչպես գրում է Mail Online-ը, պարզվել է, որ գողը 20-ամյա Պաթիք Կրոուսոնն է եղել, ում ձերբակալել են: Նրա տունը հետախուզելիս պարզվել է, որ նա ավելի քան 40 նվեր է գողացել:









































