Նոր Օռլեանում 40 մեքենաներ են բախվել իրար: Վթարի պատճառով 2 մարդ մահացել է, ավելի քան 50-ն էլ վիրավորվել են: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Վարորդներից մեկը չի կարողացել ղեկավարել մեքենան և հարվածել է դիմացի մեքենային: Նրա հետևում գտնվող մեքենաները հաջորդաբար հարվածել են մեկը մյուսին:
Հատուկ նշանակության խմբերը փորձում են մայրուղուց հեռացնել վթարի ենթարկված մեքենաները: Նրանք նշում են, որ ճանապարհը դեռևս մի քանի ժամ փակված կլինի:










































