Շտուտգարդտի դատախազութուն են ներկայացրել երկու բողոքներ՝ ընդդեմ BW-Bank–ի, որը Գերմանիայի նախագահին արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկ է տրամադրել: Այս մասին Reuters–ին հայտնել է դատախազ Շտեֆան Բիլը:
Երկու բողոքներն էլ ուղղված են պաշտոնի չարաշահման դեմ: Բողոքներից մեկը ներկայացնողի անունը հայտնի է, մյուս բողոքը ներկայացվել է անանուն՝ համացանցի միջոցով:
Նախագահը 2010 թվականին BW-Bank–ից արտոնյալ պայմաններով վարկ էր վերցրել, որպեսզի վերադարձնի ընկերոջ կնոջից վերցրած գումարը: Վերջինս նրան էր տրամադրել 500 հազար եվրո` դատական գործերի համար:










































