Վաշինգտոնում տղամարդը կենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ ոստիկանները նրա մեքենայում նվերների տեսքով փաթեթավորված 3.3 ֆունտ մարիխուանա են հայտնաբերել:
Associated Press-ն այսօր հաղորդել է, որ 36-ամյա Ջեյսոն Փալմերը ձերբակալվել է դեկտեմբերի 22-ին, երբ վերադառնում էր Մոնտանայից, ուր գնացել էր ընտանիքին այցելելու:
Ոստիկանը նկատել է մեքենան, քանի որ այն տարօրինակ կերպով անընդհատ փոխել է երթևեկության գծերը` մոտենալով այս կամ այն մեքենային: Երբ մեքենան կանգնեցրել են, ոստիկանը մոտենալով արդեն զգացել է մարիխուանայի հոտը: Տղամարդը բացատրել է, որ իր մոտ բժշկական մարիխուանա կա: Ոստիկանը կասկածելով՝ պահանջել է բացել նվերները որոնց մեջ, ըստ Ջեյսոնի, պետք է բլուզներ լինեին, սակայն պարզվել է, որ այնտեղ մարիխուանա է։










































