Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ

Մեծ մասամբ կարողացաք խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց. Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը` ԶԼՄ-ներին

Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ս. Սարգսյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Հանրապետության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ 2012 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զար¬գաց¬ման և առաջընթացի տարի: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև անցնող 2011 թվականին:

«2011 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող և արդյունավետ տարի էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Իմ տպավորությամբ անցնող տարում Հայաստանի լրատվամիջոցները ևս մեկ քայլ կատարեցին անաչառ տեղեկատվություն մատուցելու ճանապարհին: Ուրախ եմ, որ դուք հիմնականում ի զորու եղաք բավականին լայն ներկայացնելու մեր երկրում առկա հարուստ քաղաքական ներկապնակն ու խիստ մրցակցային միջավայրը, ինչպես նաև մեծ մասամբ կարողացաք խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց:

Մեր երկրում լրատվամիջոցների գործունեության բնագավառում առաջընթացն իսկապես նկատելի է: Կարելի է արձանագրել քաղաքական մշակույթի փոփոխություն, որն արտացոլում է մեր հասարակության հասունությունը: Այնուամենայնիվ, դեռևս շատ վաղ է խոսել լուրջ հաջողությունների մասին և փոխադարձ շնորհավորանքներ հղելը, իրոք դեռևս վաղ է:

Առջևում կարևոր ժամանակաշրջան է: Խոսքս, բնականաբար, գալիք ընտրությունների մասին է:

Յուրաքանչյուր հասարակության ժողովրդավարության մակարդակը հավաստելու ամենահնարավոր միջոցն այդ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացի որակն է, որն արտացոլվում է նաև լրատվամիջոցների աշխատանքում:

Գալիք տարի բոլորս միասին պետք է հանձնենք այդ քննությունը Հայաստանի Հանրապետության համար: 2012 թվականին մենք` բոլորս միասին, պետք է ապացուցենք, որ կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ և նպատակադրումներ, սակայն կիսում ենք մեկ ընդհանուր արժեհամակարգ, որը հիմնված է օրենքի գերակայության, ազնիվ մրցակցության, արդար գործընթացի վրա:

Այս արժեհամակարգի շրջանակներում պետք է լինենք համախոհներ, միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հստակ գնահատել առկա խնդիրների իրական պատկերը:

Այդ արժեհամակարգը պահանջում է, որ միասին շարունակենք քարոզել քաղաքական հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք: Ընտրությունները թեժ քննարկումների շրջան են, սակայն հուսով եմ, որ կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը չեն, որ պետք է ակտիվություն հաղորդեն քաղաքական կյանքին:

Այդ պատճառով օգտվում եմ այս առիթից և հորդորում լրատվական դաշտի բոլոր դերակատարներին լինել անաչառ և անկողմնակալ` գիտակցելով 2012 թվականին մեր երկրում սպասվող քաղաքական գործընթացների կարևորությունը:

2011 թվականը սովորական տարի չէր. լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանամյակը, այնպես որ մենք այս օրերին նաև գնահատում ենք մեր անցած ճանապարհը:
Եկեք խոստովանենք, որ նոր տարվա գալստյան առիթով մեզ բոլորիս համակած ուրախության հետ մեկտեղ մեզանից յուրաքանչյուրն ունի նաև մտահոգություն, քանի որ դեռևս մեր երկիրն այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք, որ լիներ:

Որքան էլ մեր խնդիրները պայմանավորված լինեն դժվար հաղթահարելի, օբյեկտիվ պատճառներով, միևնույն է, սոցիալական, իրավական կամ այլ բնույթի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար իրավիճակի հիմնական մեղավորը մնում են իշխանությունները:

Այո, անկախ ամեն ինչից, եթե կան չկարգավորված հարցեր, եթե կան արդարացի դժգոհություններ` կնշանակի իշխանությունները թերացել են: Եվ ամեն ինչի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր մասով` անկախ պաշտոնից կամ քաղաքական գաղափարական կողմնորոշումից:

Ես ընդունում եմ, որ մեր հայրենիքում նկատվող` դեռևս չլուծված բազում հարցեր կան, որոնք դժվարացնում են բոլորիս կյանքը կամ անհարմարություններ ստեղծում: Քաջ գիտակցում եմ դրանց հաղթահարման ճանապարհին իմ պարտականությունը, տեղն ու դերը՝ որպես Հանրապետության Նախագահ:

Միևնույն ժամանակ մենք չենք կարող չգիտակցել հասարակական հարաբերությունների որակը փոխելու խիստ անհրաժեշտությունը, այլապես հետևանքը թե՛ պետության, թե՛ հանրության համար կլինի անչափ ծանր: Եվ այս առումով մենք բոլորս միասին դեռ լուրջ անելիքներ ունենք»,- ասել է Ս. Սարգսյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում