P3 Update պարբերականը կազմել է ԱՄՆ ամենագրավիչ նահանգների ցուցակը` ըստ կինեմատոգրաֆների: Այս մասին հաղորդվում է պարբերականի պաշտոնական կայքում:
Կարևոր գործոններից մեկը հարկային արտոնությունները և ֆինանսական աջակցություններն են, որոնք հատկացվել են կինեմատոգրաֆներին: Հաշվի է առնվել նաև ենթակառուցվածքները, հասանելիությունը, կադրերի առկայությունը և այլ գործոններ:
Ամենագրավիչ նահանգ է ճանաչվել Լուիզիանան: Ցուցակը կազմողները նշում են, որ այս նահանգն առաջինն էր, որ հարկային բնագավառում խթանեց կինեմատոգրաֆներին:
Վերջերս Լուիզիանայի տարածքում իրականացվել են մեծ գումարներ պահանջող ֆիլմերի նկարահանումներ, ինչպիսիք են «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Ծովային մենամարտ», «Կանաչ լուսարձակ» ֆիլմերը:
Լուիզիանային հաջորդում են Իլինոյիս, Ֆլորիդա, Ջորջիա, Կալիֆոռնիա, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Յուտա, Նյու Մեքսիկա և Միչիգան նահանգները:








































