Ինչպե՞ս ընտրել Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխանող սերվեր: Հայաստանյան շուկայում այսօր առաջարկվում է տարբեր կարգի, գնի ու տարբեր հնարավորություններ ունեցող սերվերներ: Հաճախ դժվար է կողմնորոշվել, թե ինչ չափանիշների հիման վրա կատարել նման սարքավորումների ընտրությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Յունիքոմփ» ընկերության կոմերցիոն տնօրեն Զարուհի Մկրտչյանը նշեց, որ շուկայում ամենապահանջվող մոդելը միշտ եղել է HP Proliant DL380-ը, որը նոր G7 տարբերակում ընձեռում է նոր հնարավորություններ, ինչպես օրինակ` HP Insight Migration ծրագիրը, որը ֆիզիկական սերվերներից անցումը վիրտուալ սերվերների դարձնում է ավելի արագ, իսկ HP Insight Control-ն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ապահովում է հարմար համակարգ սերվերային ինֆրահամակարգի մոնիտորինգը և կառավարումը իրականացնելու համար:
«Ժամանակն է բարձրացնելու Ձեր բիզնեսը նոր մակարդակի: Թույլ մի տվեք հին սերվերներին դառնալ խոչընդոտ Ձեր հաջողության ճանապարհին: Այս կարգախոսով է առաջնորդվում HP հանրաճանաչ ընկերությունը, որը զբաղվում է անհատական համակարգիչների, նոութբուքների, տպիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի, ցանցային և այլ սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև մատուցում է տարբեր ծառայություններ ՏՏ ոլորտում: Այսօր HP-ն արդեն առաջարկում է նոր սերնդի HP ProLiant սերվերներ, որոնք կօգնեն բիզնեսին ապահովել իրական առաջընթաց»,- ասաց Զ.Մկրտչյանը:
«Բի Լայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Կարապետյանի կարծիքով, պոտենցիալ օգտագործողները նոր սերնդի HP ProLiant սերվերներն ընտրում են մի քանի դրդապատճառներով՝ 5,600 շարքի Intel® Xeon® պրոցեսորի հիման վրա աշխատող այս սերվերները փոխհատուցում են կատարված ներդրումներն արդեն երեք ամսից, սերվերների հետ առաջադրված խնդիրների լուծման ժամանակը նվազում է 20%-ով, իսկ դիագնոստիկայի ճշգրտությունը հասցվել է գրեթե 100%-ի: «Արդյունքում մեր գործընկերները իրենց IT-ի վրա կտնտեսեն մինչև 49%, այդ թվում` էլեկտրաէներգիայի ծախսերը կնվազեն 38%-ով»,- ասաց Ս.Կարապետյանը:
Ավելի մանրամասն փորձագիտական խորհրդատվություն ստանալու կամ HP սերվերային և ցանցային սարքավորումներ գնելու համար կարելի է դիմել Հայաստանում HP գործընկերին www.hp.am:










































