«Տիտանիկ»-ի արտեֆակտների մեծ հավաքածուի սեփականատերը մտադիր է աճուրդի հանել նավի բոլոր իրերը միանգամից: Ինչպես հայտնում է Associated Press գործակալություն, աճուրդը տեղի է ունենալու 2012 թվականին և նվիրվելու է լեգենդար նավի խորտակման 100-ամյակին:
Հավաքածուում հայտնվել են 5500 տարբեր իրեր: Օրինակ՝ թանկարժեք ճենապակի, նավի ամրաններ և որոշ քանակության մասեր: Բոլոր առարկաների նախնական գինը կազմում է 189 միլիոն դոլար:
Աճուրդը տեղի է ունենալու 2012 թվականի ապրիլի 1-ին Նյու Յորքում: Սակայն վաճառքի տվյալները չեն հրապարակվելու մինչև ապրիլի 15-ը:









































