Thursday, 25 06 2026
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է

«Մեղավորները». Հանդիպում Ջաք Թոփալյանի հետ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան, «Մեղավորները» հեռուստասերիալում Կարոյի դերակատար Ջաք Թոփալյանը:

– Ջաք, 30 տարի է`ԱՄՆ-ում եք: Հայաստանի հետ կապեր պահպանո՞ւմ եք:

– 77 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ: Հայաստանի հետ կապեր իհարկե պահպանել եմ, մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, բարեկամներ, մանկության ընկերներ ունեմ, որոնց հետ միշտ կապի մեջ եմ:

– Մինչև հեռուստասերիալում նկարահանվելը, առհասարակ կինոյի, արվեստի հետ որևէ մասնագիտական առնչություն ունեցե՞լ եք:

– 20 տարեկանում զբաղվել եմ երաժշտությամբ, կիթառ, ինչպես նա հարվածային գործիքներ եմ նվագել, ունեմ թողարկած ձայնասկավառակներ: Այդ ընթացքում առաջարկ ստացա զբաղվել մոդելավորմամբ, սակայն որոշ ժամանակ հետո չկարողացա շարունակել, քանի որ այդ գործով զբաղվելու համար ժամանակ և ներդրում է պետք:
Թեև թատրոնի և կինոյի հետ անմիջական առնչություն չեմ ունեցել, սակայն միշտ շատ եմ սիրել կինոյի և թատրոնի աշխարհը:

– Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ արվեց:

– Մինչև առաջարկները, ինձ բազմիցս ասել էին, որ ունեմ հետաքրքիր արտաքին և կարող եմ ֆիլմում հետաքրքիր կերպար լինել: Որոշեցի դիմել Լոս Անջելես ժամանած քասթինգի տնօրեններին, ովքեր իրենց նախագծերի համար կերպարներ էին ընտրում:
Ասեմ, որ երիտասարդ տարիքից երազել եմ դերասան դառնալ, և երբ առիթ ընձեռվեց, որոշեցի «հայավարի» չմոտենալ հարցին, գնալ ու սովորել թատերականում: Սկսեցի աշխատել AST-ի հետ, որի ղեկավարն իմ ուսուցիչն էր: Տարբեր քասթինգների տնօրեններ սկսեցին ինձ ուղղություն տալ: Տեսնելով տաղանդ ունեմ` շարունակեցի, թեև կարևոր է տաղանդ ունենալու հետ մեկտեղ նաև նպատակ ունենալ: Դրանից հետո ինձ առաջարկեցին ամերիկյան Independent ֆիլմում նկարահանվել. սա իմ առաջին պրոյեկտն էր, որը շատ հաջող ստացվեց: Ես իմ բիզնեսն ունեի, բայց սա ինձ այլ էներգիա էր տալիս:

– Կոնկրետ «Մեղավորները» սերիալում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս ստացվեց:

– Մինչև այս սերիալը, «Էմիգրանտներ» ֆիլմում («US Արմենիան» է իրականացնում) իտալացու կերպար մարմնավորելու առաջարկ ստացա: Ես դիտում էի այդ ֆիլմը: Ինձ առաջարկեցին իտալացի մաֆիոզի դեր մարմնավորել, համաձայնեցի, բայց ինձ չզանգեցին կանչեն: Ասեմ, որ ես ի սկզբանե հայկական ֆիլմերում նկարահանվելու միտք չունեի: Ես ունեի գործակալ, որն ինձ ուղարկում էր քաստինգների, TV-շոուների: Ես որոշեցի Սթենֆորդի դրամայով զբաղվել: Այդպես սկսեցի հանդիպել տարբեր մարդկանց հետ: Եվ երբ սկսեց հեռարձակվել «Մեղավորները» սերիալը (որպես դերասան՝ պետք է կարողանաս և՛ դրական, և՛ բացասական կերպար մարմնավորել, կարողանաս դառնալ թե՛ մարդասպան, թե՛ բժիշկ), ես կարողացա Կարոյի կերպարի փոխակերպումն անել: Այդ կերպարն ընդունվեց ժողովրդի կողմից որպես ուժեղ տղամարդ, լավ հայր, ճիշտ խորհուրդներ տվող մարդ:

– Ֆիլմում խոսվում է մեր ժողովրդի խնդիրների մասին, որ մեր կանայք պաշտպանված չեն, թույլ են իրենց ընտանիքներում, և որ կանայք նման կերպարի, թիկունքի խնդիր ունեն, այդ ամենը տեսնո՞ւմ են Ձեր մեջ:

– Չեմ բացառում, բայց ինձ համար անակնկալն այն էր, թե ինչպես երիտասարդությունը ոտքի ելավ, ինչ գնահատականներ սկսեցին ինձ տալ: Օրինակ` Facebook սոցիալական ցանցում էջ ունեի, որտեղ հիմնականում ընկերներիս հետ էի շփվում, բայց միանգամից հարյուրավոր մարդկանց կողմից ընկերանալու հրավեր ստացա, որոնք հիմնականում երիտասարդներ են: Այսօր ես Facebook-ում մոտ 4000 ընկեր ունեմ, շատերը ինձ գրում են «հոպար ջան, ինչ լավ պապայի դեր ես տանում» կամ երիտասարդ աղջիկներ գրում են, որ «ինչքան լավ ես աղջկադ վերաբերվում, երանի իմ պապան էլ քո նման լինի»: Մի օր մի տղա մոտեցավ և ասաց, որ ինքը Ղարաբաղում կռված տղա է, իր կյանքից պատմեց, բայց ասաց` գիտես, դու այդ տիկին Անահիտին այնպես ես տիրություն անում… Աստված միշտ քո դեմ բարություն է բերելու: Այսինքն՝ այդ մարդը իմ կերպարով ապրում է և զգում է, որ արդարություն գոյություն ունի:

– Ջաք, սերիալում առկա քրեական բարքերին ինչպե՞ս եք վերաբերվում: Չե՞ք կարծում, որ սերիալում ինչ-որ կերպ նաև պրոպագանդվում է քրեականը:

– Բաներ կան, որին ես դեմ եմ եղել: Եթե դու ինչ-որ բան ցույց ես տալիս, դա կարող է իրականություն լինել, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանաս այդ իրականության պատասխանները տալ: Դու չես կարող այսօր մարդ սպանել ու դուրս գալ փողոց, ազատ ման գալ կամ գնալ հանգիստ քնել: Պետք է լինի որոշ պատասխան` ապրումների տեսքով և այլն: Կերպարում Կարոն ունեցել է մութ անցյալ և չի ուզում, որ իր երեխան էլ նույն սխալները թույլ տա, քանի որ գիտի դրա գինը: Իմ մարմնավորած դերը երիտասարդները տեսնում և ընդունում էին:

– Կարծում եք`այն դաստիարակող գի՞ծ ունի իր մեջ, ֆիլմը կանխարգելիչ նշանակություն կունենա՞ այն երիտասարդի համար, որն այդ ճանապարհի վրա է կամ այդ ճանապարհին կարող է հայտնվել, և այդ քայլը անելուց առաջ գոնե կմտածի:

– Իմ կերպարով ես դա էի ուզում ցույց տալ և կարծում եմ` լուծել եմ այդ խնդիրը:

– Իսկ ֆի՞լմը ընդհանուր առմամբ:

– Կարող եմ ասել՝ որոշ չափով այդ մեսիջը հասել է տեղ:

– Մեծ հաշվով լուծումները ռեգրեսիվ են, անելանելիության վիճակ է ստեղծվում` մեկը ինքնասպան է լինում, մնացածին սպանում են: Ինչքանո՞վ է դրանով լուծվում խնդիրը:

– Պետք է նշել, որ վարկանիշի հետ կապված որոշ էքստրիմ բաներ պետք է լինեն, որ ժողովուրդը ավելի կապվի ֆիլմի հետ: Իրական է, թե իրական չէ, խրատ է տալիս, թե չի տալիս, դա խնդրի մի մասն է: Պետք չէ այդ ամենի մեջ խորանալ, դա պրոդյուսերի և ֆիլմի սցենարի հեղինակի խնդիրն է: Այնտեղ ես իմ կերպարով էի զբաղված և երբ զգում էի` ինչ-որ բան սխալ է (ես այդ կերպարը հասկացել էի և գիտեի` այդ մարդը ով է), նստում էի, սցենարիստների հետ քննարկում, որ այս ուղղությունը սխալ է: Սցենարը գրվում էր ամեն օր, այնտեղ նրբություններ կային, որ չէին տեսնում, ինչը, սակայն, մեղադրելու չէ: Օրինակ` եթե ես` որպես մարդ, իմացել եմ, որ տղաս մարդ է խփել, ես ի՞նչ կանեի այդ պահին. այնտեղ կարող է գրված լիներ, որ ես թեթև պետք է տանեմ, բայց ես ասացի, որ այդպես հնարավոր չէ, և ֆիլմում ես Ջորջին ասում եմ՝ դու մարդու կյանքի մասին ես խոսում, ոչ թե հավի, ինքն էլ ասում է, որ եթե այդ մարդը հավ է, ուրեմն արժի նման բան: Ես` որպես հայր, չեմ կարող ընդունել այդ խոսքերը: Ես զգացել եմ, որ ժողովուրդը սա տեսել ու գնահատել է: Նույնիսկ այն չափով, որ ես ֆիլմից դուրս գալուց հետո էլի հարյուրավոր էլեկտրոնային նամակներ, SMS-ներ էի ստանում, որտեղ մարդիկ ասում էին՝ անիմաստ է այդ կինոն դիտել, երբ ես այլևս չկամ ֆիլմում: Ես զարմացած էի:

– Սերիալում կա՞ Ձեզ համար թանկ կերպար:

– Կարող եմ նշել Անահիտի և Բելլայի՝ Ալլա Թումանյանի կերպարը:

– Իսկ որպես դերասան, ո՞վ էր Ձեզ համար ամենագնահատելին իր խաղով, որի հետ Դուք հաճույքով կրկին կաշխատեիք:

– Բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ էի: Ես պրոֆեսիոնալ եմ մոտեցել գործին, սակայն ֆիլմի դերասանների մեծ մասը պրոֆեսիոնալ չէին: Այն երիտասարդները, որոնք թույլ էին, ես նրանց ուղղություն էի ցույց տալիս: Մեր երիտասարդները` Սիենան, Դավիթը (Մայքի դերն է խաղում) ինձնից շատ խորհուրդներ էին հարցնում: Ես և Ալլան, նախքան մեր դերը խաղալը, մի հատ փորձ էինք անում և հետո զգում`ինչպես պետք է խաղալ: Ալլայի և Շաքեի հետ շատ բնական էր ստացվում, մտածելու բան չկար: Շահենի հետ ես կյանքում էլ եմ ընկերություն անում, և մեր այդ դերերը իրար հետ բնական էր ստացվում:

– Հայաստանում մի շարժում կար, որը պայքարում էր քրեական թեմաներ պրոպագանդող սերիալների դեմ, որ այն պետք է արգելվի եթերից: Մի պահ նախագահականի հանձնարարականով արգելվեցին, հետո հետ վերադարձան, որովհետև վարկանիշով դրանք անգերազանցելի են: Փաստորեն դա հաջողություն է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Լոս Անջելեսում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, դրանք վտանգավո՞ր չեն, թե՞ դրանք ինչ-որ լուծումներ պետք է ունենան, որոնք ոչ թե պիտի պրոպագանդեն, այլ պետք է լինեն դաստիարակչական և պետք է լինեն քրեական բարքերի հակապրոպագանդող:

– Քրեական կյանքը ոչ միայն հայերի մեջ է, այլ ամբողջ աշխարհում, որ երկիր էլ գնաս, քրեականը կյանքի մի մասն է:

– Բայց երբ դա որպես մշակույթ տրվում է մարդկանց, և մեր ժողովուրդն էլ այդքան բնական է այդ կերպարներն ընդունում… օրինակ` Ձեզ չեն ասում Ջաք, այլ ասում են Կարո:

– Ճիշտ է, Լոս Անջելեսում կամ Հայաստանում ամբողջ հայությունը չի ապրում այդ քրեական կյանքով, բայց դա մեր կյանքի մի մասն է: Ես այն մարդկանցից եմ, որ ուզում եմ` ամեն ինչ ցույց տանք, պետք է ամեն ինչ ռեալ լինի, քանի որ իրականությունից չես փախչի, բայց միևնույն ժամանակ պետք է դաս լինի: Եթե մարդը սխալ քայլի է գնում, պետք է այդ քայլի դեմ պատասխան տա: Այստեղ` Լոս Անջելեսում, շատ երիտասարդներ կան, որ ուզում են մի գործ անեն, բայց մի քանի քայլ հետ չեն մտածում, որովհետև կյանքում իրենք շախմատ չեն խաղացել: Ես ուզում եմ՝ ֆիլմն այնպես լինի, որ իրենք հասկանան միտքը: Ինչ վերաբերում է ֆիլմերի պրոպագանդային, ես դրա հետ համաձայն չեմ: Ավելի ճիշտ կլինի, որ մենք ցույց տանք և որպես ազգ քննարկենք ինքներս:

– Հայաստանում շատ հետաքրքրված են ընդհանրապես Լոս Անջելեսում մարդկանց կենսակերպով: Այստեղ՝ ԱՄՆ-ում, հայությունը միատարր չէ: Ըստ Ձեզ, ի՞նչ Ընդհանրապես այստեղ՝ ԱՄՆ-ում, ի՞նչ առանձնահատկություն ունի և ինչպե՞ս եք գնահատում հայկական էթնոսը:

– Դժբախտաբար, մենք հայերով չենք սիրում միասին աշխատել: Ես, օրինակ, 30 տարի Ամերիկայում ապրում եմ և ինչքան էլ հայի պես եմ մտածեմ, ամերիկացու պես եմ ապրում, որովհետև ապրում եմ այս երկրում: Եթե դու այստեղ ես, պետք է ընդունես այդ ամենը: Ես տեսնում եմ նաև թերություններ: Մենք շատ խելացի ու կարող ժողովուրդ ենք, եթե մտքներիս դնենք, անող ենք, հասնող ենք, բայց ցավն այն է, որ միշտ կարճ ենք մտածում և միայն մեր մասին ենք մտածում: Ես իմ բիզնեսի մեջ հրեաների հետ եմ շատ աշխատում և նրանցից շատ բան եմ սովորել:

– 30 տարի`դուրս եք եկել Հայաստանից և այս համայնքը 30 տարվա մեջ մեծ ձևափոխությունների է ենթարկվել՝ Հայաստանից եկած մարդկանց հաշվին: Ձեր գալուց հետո Հայաստանն անկախացել է, մաշվել, հյուծվել և այսօր էլ քաղաքական, տնտեսական, սոցիալական ծանր վիճակից դրդված՝ մարդիկ թողնում հեռանում են երկրից: Ի՞նչ եք զգում, չէ՞ որ ի վերջո ինչ-որ արտադրում եք, նաև Հայաստանի համար եք արտադրում և Հայաստանում են Ձեզ դիտում, և չեք կարող կապ չունենալ Հայաստանի հետ ու չհետևել հայաստանյան իրադարձություններին: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում ի՞նչ պետք է տեղի ունենա:

– Անկեղծ ասած, այնքան էլ քաղաքական հարցերով չեմ զբաղվում: Բայց երբ Հայաստանում էի, ցավոք, իմ աչքով տեսել եմ ձեր նշած խնդիրները: Բայց ինչ էլ լինի, միևնույն է, մեր հայրենիքն է, մեր հույսն է: Այսօր մենք ունենք անկախ Հայաստան, մեզ համար դա մեծ ձեռքբերում է: Օրինակ` այստեղ շատ պարսկահայերի և բեյրութահայերի եմ ճանաչում, որոնք Հայաստանում չեն եղել, բայց այդ խնդիրներից են խոսում: Նրանք նշում են, որ Հայաստանը մեր լույսն է, մեր երկիրն է: Այսօր մենք ինչ քաղաքական համակարգ ունենք` աշխատում է, չի աշխատում, դա կարևոր չէ, հայրենիքը պետք է հայրենիք մնա: Այսօր ԱՄՆ-ն էլ այդ խնդիրը ունի, տնտեսական ճգնաժամ է, որոշ մարդիկ ներկա նախագահին են մեղադրում, մարդիկ կան՝ Բուշին, բայց էլի մեր երկիրն է, մենք այստեղ ամեն ինչ պետք է անենք, որ լավ լինի, նույնն էլ Հայաստանում: Ես շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանում ամեն ինչ ծաղկի, որ բոլոր հայերը, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհում սփռված հայությունը վերադառնան: Ես հպարտ եմ իմ հայ լինելով: Օտարների հետ ծանոթանալուց բացատրում եմ`ով է հայը որպես փոքր ազգ, շատ ճանաչված ենք աշխարհում: Մենք ինչքան էլ իրար քննադատենք, պետք է կարողանանք իրար հետ խնդիրները լուծել: Երբ մարդ լուծման վրա է կենտրոնանում, լուծման ձևերը հեշտ է գտնում: Մարդիկ կան վատատես են, միայն խնդիրներ են տեսնում, մարդիկ կան լավատես են և կան նաև ռեալիստներ, որ երկուսն էլ տեսնում են: Ես կուզեի Հայաստանում այնպես լինի, որ ես միշտ ցանկություն ունենամ գալու, որ իմ երեխաները նույնպես գան-գնան, և նաև օտարները գան-գնան, ինչպես գնում են Իտալիա, Ֆրանսիա և այլ երկրներ:

– Կա՞ արդյոք որևէ նախաձեռնություն, սակայն Դուք չեք կարող մասնակցել, որովհետև «սպանվել» եք:

– Ես ֆիլմից դուրս եկա իմ կամքով: Ինչ-որ մի ժամանակ եկավ, ես զգացի, որ շատ էր ձգվում: Որպես դերասան`զգում էի, որ այդ ֆիլմում էլ աճելու տեղ չունեմ:

– Այլ նախագծում աշխատելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Մի քանի ամերիկյան պրոյեկտներ կան, հիմա նկարահանվում եմ: Մի այլ պրոյեկտում էլ ամերիկացիների հետ եմ աշխատում և սցենարի մի մասն էլ ես եմ գրել:

– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, մարդիկ Ձեզ առաջիկայում ի՞նչ ֆիլմերում կարող են տեսնել:

– Մի նոր ֆիլմում եմ նկարահանվել, որը մյուս տարի` 2012-ին կբարձրանա էկրաններին: Պրոդյուսերը Ջորջ Քլունին էր, ռեժիսորը և դերասանը Բեն Աֆլեքը: Պարսիկի դեր եմ խաղում, 70-80 միլիոն դոլարանոց ֆիլմ է: Սա աշխարհով մեկ է հեռարձակվելու: Հիմնականում պատմությունը 1979 թվականի պարսկական հեղափոխության մասին է:

 

Լոս Անջելես

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում