Բրիտանացիների 43 տոկոսը համացանցից առևտուր է կատարում ոչ սթափ վիճակում: Այդ մասին վկայում են Kelkoo ընկերության հարցումների արդյունքները, որը բերում է The Daily Telegraphը:
Հարցվածների մեկ չորրորդը ընդունել է, որ օնլայն շոփինգ են արել միայն այն պատճառով, որ ալկոհոլ են օգտագործել, իսկ «խմած գնորդների» մեկ հինգերորդը հաջորդ օրը ընդհանրապես չի կարողացեք հիշել, թե ինչ է պատվիրել օնլայն խանութում:
Հետազոտողները նշում են, որ ավելի հաճախ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ գնում են հագուստ և կոշիկ, ինչպես նաև տեսախաղեր, ֆիլմեր և գրքեր: Հարցվածներից մեկն ասել է, որ խմած ժամանակ գնել է նավակ:
Kelkoo-ի տվյալներով, առավել հաճախ «խմած գնումները» իրականցվում են գիշերը ժամը 23-ից մինչև 1-ն ընկած ժամանակահատվածում:
Պարբերականը մեջբերում է հոգեբանի խոսքերը, որի կարծիքով՝ օնլայն գնումները ոչ սթափ վիճակում կարող են լինել ավերիչ: Ի տարբերություն «իրական» գնումների, խմած օգտատերը չի կարող զգալ, որ գնել է չափից դուրս շատ ապրանք և պետք է կանգ առնի:
«Խմած գնումների» խնդիրը գոյություն ունի ոչ միայն համացանցում: Այսպես՝ 2011 թվականի հուլիսին Նյու Յորքի կենդանիների խանութում, որը գտնվում էր բարերի շուրջը, արգելվել է շներ վաճառել ոչ սթափ վիճակում գտնվող գնորդներին: Խանութի տերերի կարծիքով՝ այդ մարդիկ գնումներ իրականացնում են ոչ անհրաժեշտաբար:










































