Դեկտեմբերի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Յունիբանկի» «Լոռի» մարզային նոր մասնաճյուղը:
«Լոռի» մասնաճյուղը «Յունիբանկի» թվով 39-րդ, իսկ Վանաձոր քաղաքում 2-րդ մասնաճյուղն է: Ներկայում բանկն ունի 18 մասնաճյուղ Երևանում և 21-ը մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկի» ներկայացուցչությունը:
«Լոռի» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` կընդունի ավանդներ, կտրամադրի սպառողական և բիզնես վարկեր, բանկային քարտեր, կիրականացնի UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:
Սպասարկման կետերի քանակով «Յունիբանկը» ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:
Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման ռազմավարությունն ուղղված է բնակչության լայն զանգվածի համար բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
Սպասարկման նոր կետեր բացելով «Յունիբանկն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ և արագ սպասարկման ապահովմանը` ձգտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա:










































