Վրացական «Ախալի Թաոբա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քեռին՝ կադրային դիվանագետ Թեմուրի Ալասանիան, հաստատել է, որ Վրաստանի ԱԳՆ-ում նշանակվել է աշխատանքի։
Լրագրողների հետ զրույցում Ալասանիան հայտարարել է, որ 38 տարի աշխատել է միջազգային հարաբերությունների ոլորտում, որոնցից 24-ը՝ ՄԱԿ-ի` զինաթափման գծով դեպարտամենտում, ապա անցել է թոշակի։
Ալասանիան հավելել է, որ այսուհետ աշխատելու է Վրաստանի ԱԳՆ-ում որպես խորհրդական։











































