Չինաստանում LG ընկերության գործարանները գործադուլ են հայտարարել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հարավկորեական ընկերության աշխատակիցները դժգոհ են ամենամյա պարգևատրություններից: Նրանք պնդում են, որ Հարավային Կորեայի քաղաքացիները ավելի մեծ բոնուսներ են ստանում, քան իրենք:
Գործադուլին մասնակցում է շուրջ 8000 մարդ:
LG Display-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերության ղեկավարությունը և իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել:
Գործարանում արտադրությունը մասնակիորեն դադարեցվել է:








































