Friday, 12 06 2026
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին

Հանդիպում ինքն իր հետ

Հայաստանում ավանդույթ է տարեվերջին հավաքել գործարարներին և հանդիպում կազմակերպել նախագահի հետ: Ամեն տարեմուտին նախագահը նրանց բարեմաղթանքներ է շռայլում, շնորհակալություն հայտնում իրենց գործունեության համար, նաև խոսում Հայաստանի իշխանությանն աջակցող տնտեսական քաղաքականության մասին:

Այս իրադարձությունը, սակայն, մի հարց է առաջացնում. ի՞նչ ենք մենք հասկանում Հայաստանում գործարարություն ասելով: Այսինքն` Հայաստանի գործարար աշխարհ ասվածը կարո՞ղ է արդյոք տեղավորվել որևէ սրահում, որտեղ նախագահը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը, կընդունի նրանց: Անկասկած` ոչ:

Հայաստանի գործարար աշխարհը ամենևին այն մի քանի տասնյակ գործարարները չեն, որոնք ամեն տարեմուտի հավաքվում են, լսում նախագահներին ու բաժակ խփում նրանց հետ: Հայաստանի գործարար աշխարհը շատ ավելի լայն հասկացություն է` բարեբախտաբար, և ներառում է մի քանի տասնյակ հազար մարդու, այդ թվում` այնպիսիների, որոնք ստիպված են լինում պետության տնտեսական քաղաքականության կամ անտարբերության հետևանքով ուղղակի թողնել բիզնեսը, իսկ հաճախ` նաև թողնել Հայաստանը:

Օրինակ` հենց այս օրերին հասունացավ և հանրահայտ դարձավ «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի Գործունյանի հետ կապված պատմությունը, երբ նա ստիպված էր հարկայինի հետ ունեցած խնդիրների պատճառով թողնել Հայաստանն ու հեռանալ` վաճառելով նաև իր բիզնեսը: Այստեղ, իհարկե, ամեն պատմություն ունի իր նրբերանգները, ունի իր առանձնահատկությունները, բայց երևույթն ինքնին, երբ գործարարը բացահայտ հայտարարում է Հայաստանում բիզնես անելու անհնարինության մասին և հեռանում է, արդեն իսկ լուրջ խնդիր է: Սակայն այդ խնդիրները կարծես թե չեն արտացոլվում պետության վարքագծում: Խնդիրները ընդհանրապես թողնվում են հրապարակային գործողություններից դուրս, մնում են այն սրահներից դուրս, որտեղ իշխանությունը հանդիպում է գործարարների հետ: Այդ ընթացքում տասնյակ հազար փոքր ու միջին գործարարներ պարզապես հանդիպումներ են ունենում հարկային ծառայության աշխատակիցների հետ, մաքսային համակարգում և ամեն հանդիպումից հետո հայհոյում պետությանն ու իշխանությանը, և միայն պարզապես հեռանալու տեղ, անելու բան չունենալն է, որ նրանց պահում է իրենց տեղերում և ստիպում շարունակել գոյության համար այն կռիվը, որ նրանք մղում են ամեն օր:

Սերժ Սարգսյանի ընդունելություններն այդ գործարար շրջանակները չեն ներառում: Այդ շրջանակները մնում են իշխանական ուշադրությունից դուրս, իշխանական սրահների պատերի ու պատուհանների տակ` հետևելով այդ սրահներում տեղի ունեցող «բարձրաշխարհիկ» տոնական ընդունելություններին: Մինչդեռ յուրաքանչյուր երկրում իշխանության հոգատարության կարիք ամենից շատ ունի փոքր ու միջին բիզնեսը, քանի որ այն երկրի միջին խավն է, ձևավորում է կայունության և կանխատեսելիության այն ամուր հենքը, որի վրա հենվում է պետությունն իր ինստիտուտներով:

Հայաստանում այդ խավն առավել քան ունի իշխանության հոգածության կարիքը, քանի որ երկրի տնտեսությունը մոնոպոլացված է, քվոտավորված, և փոքր ու միջին բիզնեսը ստիպված է ուղղակի ամեն օր կանգնել խժռվելու վտանգի առջև՝ այս կամ այն օլիգարխի երախում հայտնվելու վտանգի առջև: Խոշոր բիզնեսը կամ օլիգարխիան Հայաստանում նվաճում է ոլորտը ոլորտի ետևից: Պարզ է, որ այդ նվաճողական գործունեության դեմ փոքր ու միջին բիզնեսը չի կարող հակադրել ոչինչ: Ընդ որում, ներկայում Հայաստանում մեկնարկում է հողի խոշորացման պրոցես, ինչը վկայում է, որ քաղաքը նվաճելով` օլիգարխիան անցնում է արդեն գյուղին, քանի որ քաղաքում այլևս նրան չտրված կամ չենթարկվող ոլորտ այլևս չի մնացել: Բայց բանն այն է, որ Հայաստանում այդ օլիգարխները վայելում են իշխանության հովանավորությունը, և հենց իրենք են նաև այդ իշխանություն կոչվածը:

Այսինքն` փոքր ու միջին բիզնեսը` ի դեմս իշխանության, ոչ թե գործընկեր կամ պաշտպան ունի՝ իշխանությունը որպես օրենքի և Սահմանադրության երաշխավոր, այլ ի դեմս իշխանության` ունի մրցակից: Իսկ մրցակիցներին Հայաստանում ընդունված չէ հրավիրել որևէ տոնական սրահ: Մրցակիցներին Հայաստանում ընդունված է անտեսել և արհամարհել: Ահա թե ինչու է փոքր ու միջին բիզնեսը արհամարհված: Իհարկե, դրան զուգահեռ, նա գտնվում է իշխանության մեղրածոր բառապաշարի նշանառության տակ: Այսինքն` ինչպես քաղաքական մրցակիցներին է իշխանությունը պատվում գերժամանակակից եվրոպական բառապաշարով` նույնիսկ եվրոպացիներին զարմացնելով իր հանդուրժողականությամբ, այնպես էլ տնտեսական մրցակիցներին՝ փոքր ու միջին բիզնեսին է պատվում հոգատարության և նվիրվածության շռայլ խոսքերով, որոնք, սակայն, որևէ կապ չունեն իրականության հետ:

Քանի դեռ Հայաստանում սերտաճած են բիզնեսն ու իշխանությունը, քանի դեռ Հայաստանում կա սեփականության պաշտպանության ռեալ խնդիր, տնտեսական քաղաքականության այս կամ այն ուղղվածության կամ բովանդակության մասին որևէ խոսք դառնում է անիմաստ: Սա թերևս պետք է ընդունել որպես աքսիոմատիկ ճշմարտություն, որպես ելակետ: Հետևաբար, քանի դեռ երկրում կա բիզնեսի և իշխանության սերտաճման կործանիչ խնդիրը, գործարար աշխարհի հետ իշխանության հանդիպումները պարզապես պետք է որակել հանդիպում ինքն իր հետ կամ հանդիպում` հայելու առաջ: Իսկ դրանից, ինչպես բանաստեղծը կասեր, երեխա չի ծնվում: Մինչդեռ Հայաստանն այսօր ունի դեմոգրաֆիական խնդիրներ բառի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բիզնես իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում