Այսօր, երբ մարդիկ հավաքվել էին Կիմ Չեն Իրի հիշատակը հարգելու, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Կիմ Չեն Իրի որդին այսուհետ համարվում է իշխող կուսակցության, զինված ուժերի և մարդկանց «գերագույն առաջնորդը»:
Փխենյանի գլխավոր հրապարակում հավաքված միլիոնավոր հյուսիսկորեացիներին Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Կիմ Յոնգ Նամը հայտնել է, որ Կիմ Չեն Ունը ժառանգում է իր հոր` «գաղափարախոսությունը, բնավորությունը և հեղափոխականությունը»:
Associated Press-ը գրում է, որ Կիմ Չեն Իրի հիշատակին նվիրված օրը սկսվել է նրան լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Կիմ Չեն Իրը իր հոր՝ Կիմ Իլ Սունի մահից հետո 24 միլիոնանոց ժողովրդի բացարձակ ղեկավարն է եղել 1994 թվականից սկսած:





































