Wednesday, 24 06 2026
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

«Չենք լռելու»-ն կոչ է անում չտրվել ապատեղեկատվությունների ազդեցությանը

Այսօր «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

Վերջին օրերին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության շուրջ հերթական աբսուրդի թատրոնն են ուզում բեմականացնել: Մի խումբ անձինք իրենց առջև նպատակ են դրել գտնել նախաձեռնության, այսպես կոչված, «թիկունքը», ինչն ապարդյուն զբաղմունք է դրա բացակայության պատճառով: Այդ անիմաստ նպատակին հասնելու համար գործի է դրվել բոլորովին անիմաստ և որևէ հիմք չունեցող վարկածների տարածման մեթոդը:

Մեկ հայտարարություններ են տարածվում, որ «Չենք լռելու»-ն «ռուսական պռոյեկտ» է, հետո պարզվում է, որ նախաձեռնությունը «մեծ գումարներ» է ստանում պետդեպարտամենտից: Ոմանք հավաստում են, որ «Չենք լռելու»-ն բանակում առկա արատավոր երևույթների դեմ պայքարելու համար ֆինանսավորվում է Մայր աթոռի կողմից և հրավիրում բոլորին ցույցի Էջմիածնի տաճարի բակում: Հետո, որպես արգումենտ բերելով «Չենք լռելու»-ից դեռ մեկ ամիս առաջ զբաղվածության պատճառով դուրս եկած երիտասարդին տված շնորհակալագիրը, դեմքի լուրջ արտահայտությամբ համացանցով մեկ տարածում, թե «Չենք լռելու»-ին հովանավորում է հայ-ռուսական հարաբերություններոի զարգացմամբ զբաղվող գործիչներից մեկը:

Երեկ էլ ոմն նորահայտ խումբ հայտարարություն է տարածել` նշելով, որ «Չենք լռելու»-ն ամերիկյան դաշնակների կողմից է ֆինանսավորվում: Որպես այս մառազմի հիմնավորում բերվել է նախաձեռնության այն հայտարարությունը, որտեղ նշվում է, թե «Երկիր Մեդիան» միակ ալիքն է, որի եթերից «աղբ» չի թափվում: Հայտարարության հեղինակները կարծում են, որ այդ քայլով «Չենք լռելու»-ն ընտրություններից առաջ մարդկանց հուշում է դիտել «Դաշնակցության քարոզչությունը կատարող ալիքը»:

Այս ողջ անհեթեթությունը միայն «Չենք լռելու»-ի անկախությունը կասկածի տակ դնելու և նրա հեղինակությունը ստվերելու անազնիվ նպատակն է հետապնդում: Նախաձեռնությունը կոչ է անում հասարակությանը չտրվել իշխանությունների սպասարկուների կողմից տարածվող այս մառազմատիկ ապատեղեկատվությունների ազդեցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում