ՀՀ ԱԻ նախարարությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 19.21-ին «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում էլեկտրական սյանն է բախվել «Գազ 24» մակնիշի 56 ՏՍ 283 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչից վարորդ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Մխիթար Հայրապետյանը տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:











































