«Առաջին լրատվական»-ի հարցին, թե Ամանորյա տոներից առաջ ե՞րբ են փակվում քրեակատարողական հիմնարկները այն հարազատների համար, ովքեր ցանկանում են ուտելիք փոխանցել կալանավորներին, Գ. Ղլեչյանը պատասխանեց, որ քրեակատարողական հիմնարկները չեն փակվում ոչ տոներից առաջ, ոչ էլ հետո:
«Կալանավորներին ամանորյա տոներին նույնպես հարազատները կարող են ուտելիք փոխանցել, միշտ այդպես է եղել»,- ամփոփեց Գոռ Ղլեչյանը:










































