Բրազիլական թերթերից մեկում ասվում է, որ, չնայած վերջին տարիներին Բրազիլիայում տնտեսական առաջընթացին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները դեռևս ստիպված են աշխատել:
Folha de S.Paulo թերթն այսօր հրապարակել է Բրազիլիայի կառավարության վիճակագրական գործակալության 2010 թվականի տվյալների վերլուծությունը, որը ցույց է տալիս, որ անցած տարի Բրազիլիայում 10-14 տարեկան 1 միլիոն երեխա է աշխատել:
Associated press-ը հայտնում է, որ այդ տվյալները ստույգ չեն, քանի որ շատ երեխաներ էլ աշխատում են այլ մարդկանց տներում կամ ագարակներում:









































