ԱՄՆ հեղինակավոր երեք ռազմական ակադեմիաներում սեռական հենքով հանցագործությունների թիվը, նախորդ ուսումնական տարվա համեմատ, աճել է: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության զեկույցում: Զեկույցի մասին տեղեկությունը տեղադրված է գերատեսչության կայքում:
2010 թվականի հունիսից 2011 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է 65 սեռական հարձակում (նախորդ տարի գրանցվել էր 41): Ուսումնասիրություններ են կատարվել Ռազմածովային ակադեմիայում, Վեստ-Փոյնթի ռազմական ակադեմիայում և ԱՄՆ ռազմաօդային ակադեմիայում:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեռական բնույթի հանցագործություններից տուժածների նկատմամբ նոր քաղաքականություն է վարելու: Մասնավորապես՝ նրանք, ովքեր ենթարկվել են սեռական բռնության, կարող են պահանջել իրենց տեղափոխել այլ վայր:











































