Thursday, 04 06 2026
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

Նոր ու հին Պուտիններ

Հանդիպելով իշխանամերձ լրագրողների հետ՝ ՌԴ վարչապետ Պուտինն ասել է, թե նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո, գործ չեն ունենա Պուտին-2-ի հետ, որովհետև ամեն մարդ զարգանում է, աճում և պետք է համապատասխանի այսօրվա և վաղվա պահանջներին: Այլ կերպ ասած՝ Պուտինը հայտարարում է այն մասին, որ ինքը չի լինելու նախկինը:

Թե ինչպիսին կլինի նոր Պուտինը, դժվար է ասել: Դա հնարավոր է անել միայն կանխատեսումների և ենթադրությունների շրջանակում: Բայց որ Պուտինը ստիպված կլինի փոխվել և հարմարվել ժամանակին, դա արդեն իսկ այսօրվանից է երևում: Պարզ օրինակը այն դինամիկան է, որին ենթարկվել է Պուտինը Պետդումայի ընտրություններից հետո տեղի ունեցած հանրահավաքների հանդեպ վերաբերմունքի առումով: Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո Պուտինը հեգնեց պահպանակների թեմայով: Սակայն դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած առավել մասշտաբային հանրահավաքից հետո նա ստիպված էր ավելի զուսպ լինել և ընդամենը հայտարարել, որ գործ ունեն բրոունյան շարժման հետ, որը ունի լիդերության, ընդհանուր ծրագրի և նպատակների խնդիր: Այսինքն՝ պահպանակներից անցումը դեպի որոշակի քաղաքական տերմինաբանություն, վկայում է, որ ժամանակն, այնուամենայնիվ, Պուտինին ստիպեց հաշտվել իրողությունների հետ և հաշվի առնել դրանք՝ չգրգռելով հասարակությանը: Բացի դրանից, կան արտաքին ու ներքին տնտեսաքաղաքական այլ իրողություններ էլ, որոնք անկասկած ստիպելու են Պուտինին փոխվել:

Բանն այն է, որ պետության որևէ նախագահ և որևէ ռեժիմ, եթե իհարկե վերջնականապես անմեղսունակ չէ, իր գոյության և վարքի համար պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ: Հետևաբար, ռեսուրսների փոփոխության հետ մեկտեղ, պետք է փոխվի այդ մարդը կամ ռեժիմը, եթե չի գնում արկածախնդրության և իքնասպանության: Իսկ աշխարհում ներկայումս կա ռեսուրսների մեծ պրոբլեմ, հատկապես այն երկրներում, որոնք ունեն տնտեսական արդիականացման խնդիր և հանդիսանում են ընդամենը հումքային երկրներ: Պատահական չէ, որ համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքը բավական էր, որպեսզի Ռուսաստանում գրեթե վեջնականապես սպառվեն նավթի բարձր գնի շնորհիվ տարիների ընթացքում կուտակված միլիարդները: Տնտեսաքաղաքական այդ գործոնների ճնշումը ներկայումս մեծ է բոլոր, այդ թվում և՝ ժողովրդավարական էլիտաների վրա: Ոչ ժողովրդավարական էլիտաների համար այդ ճնշումն առավել քան զգալի է լինելու, որովհետև նրանց հետևում չկա հանրային վստահություն, չի եղել, հետևաբար սանդղակը ոչ միայն մոտենալու է զրոյի, այլ զրոյից անցնելու է մինուսի:

Պուտինը, որքան էլ նրա մոտ գերակշռեն ամբողջատիրական հակումները և պատկերացումները, որ ձևավորվել են խորհրդային ՊԱԿ-ի դպրոցից, այնուհանդերձ լինելով նաև այդ դպրոցի ներկայացուցիչ, լավ պատկերացնում է մարտահրավերների և սպառնալիքների էությունը, նաև գիտակցում դրանց դիմագրավելու իրական հնարավորությունները կամ դրանց բացակայությունը: Այսինքն՝ Պուտինին հնարավոր է շատ բանում մեղադրել, բայց ոչ անմեղսունակության հարցում: Հետևաբար, փոփոխվելու անխուսափելիության մասին նրա խոսքում կարելի է իսկապես անկեղծություն նշմարել: Մնացյալը, թերևս, կախված է ժամանակից, աշխարհաքաղաքական և տնտեսական միտումներից, Ռուսաստանի հասարակությունում տեղի ունեցող պրոցեսներից, ինչու չէ՝ նաև իշխանության մեջ մեդվեդևյան գործոնի հավակնություններից: Այդ համատեքստում կարելի է մի դիտարկում անել Հայաստանի հնարավոր առնչության մասով: Թերևս միամտություն կամ մոլորություն է, եթե Ռուսաստանում Պուտինի նախագահական վերադարձի հնարավոր ազդեցությունը Հայաստանում առկա իրողությունների վրա գնահատվի ելակետ ունենալով, այսպես ասած, նախկին Պուտինին, որքան էլ որ անորոշ է, թե ինչպիսին է լինելու նոր Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում