News Georgia-ի փոխանցմամբ, վրացական Տուզի գյուղի 23-ամյա բնակիչ Բեսիկ Բուխրաշվիլին այսօր սահմանել է համաշխարհային ռեկորդ։ Նա մոտ 4 ժամ անընդմեջ գնդակը ոտքերով օդ է նետել, ընդ որում՝ այդ ընթացքում ձեռքերը գրպաններում պահած վիճակում։ Նա գնդակն օդ է նետել մոտ 20,000 անգամ։
Վրացական «Ռեկորդ» ակումբը հայտարարել է, որ իրենք արդեն իսկ կապվել են Գինեսի ռեկորդների գրքի խմբագրակազմի հետ, որպեսզի դրանում ներառվի Բուխրաշվիլիի ձեռքբերումը։
Բուխրաշվիլիի հայրն ընդգծել է, որ որդին դրանով զբաղվում է 11 տարեկանից, և շատ ուրախ է, որ նա դարձել է ռեկորդակիր։