Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.79 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.3 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 1.18-ով և կազմել 385.68 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 386.5-389 դրամով և գնել՝ 382-385 դրամով:











































