Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ երկրի իշխանությունները որոշում են ընդունել ազատ արձակել հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված ավելի քան 750 բանտարկյալների:
Նշվում է, որ ազատ արձակվողների մեջ չկան այնպիսիք, «ում ձեռքերը թաթախված են սիրիացի ժողովրդի արյան մեջ»:
Նշենք, որ այս պահին Սիրիայում են գտնվում Արաբական երկրների լիգայի դիտորդները, որոնք Հոմս քաղաքում իրենց առաջին աշխատանքային օրից հետո նշել են, որ իրադրությունը «հույս է ներշնչում»:








































