ԱՄՆ Օրեգոնի համալսարանի գիտնական Գրիգորի Ռեթալաքը առաջարկել է կենդանի արածների, որոնք ապրել են 416-360 միլիոն տարի առաջ, ստորին վերջույթների ձևավորման նոր տեսություն: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, գիտնականի հոդվածը տպագրված է Journal of Geology ամսագրում:
Աշխատանքի շրջանակում Ռեթալաքը փորձել է հերքել այն վարկածը, թե ձկների վերջույթների փոփոխությունները տեղի են ունեցել չորացած մեկ լճակից մյուսը տեղափոխվելու հետևանքով: Ռեթալաքը վերլուծել է այդ ժամանակվանից մնացած ձկների մնացորդները և պարզել, որ դրանց վերջույթներում չեն հայտնաբերվել այն, ինչ նկարագրվում է կլիմայի փոփոխության մասին վարկածում:
Գիտնականին հաջողվել է պարզել, որ հնագույն ձկներից շատերը գերադասել են ճահճոտ վայրերում ապրել: Ռեթալաքը եկել է այն եզրակացության, որ անատոմիական փոփոխությունները կարող է առաջացած լինեն ձկների` նոր վայրում հարմարավելու հետևանքով` համեմատաբար դժվար միջավայրում, ծառերի արմատների և խորասուզված բների արանքում:











































