Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Մշակութաբան Հրաչ Բայադյանի կարծիքով` «խնդրին տեղյակ բոլոր մարդիկ գիտակցում էին, որ օրերից մի օր կհաստատվի այս օրինագիծը: Ես գոնե պատրանքներ չունեի, որ ցուցարարների եւ բողոքողների ջանքերը կարող են որեւէ արդյունք տալ: Թե սրանից հետո ինչ կլինի` դժվարանում եմ ասել, բայց որեւէ արտառոց բան չի պատահել: Այս խորհրդարանից ուրիշ ի՞նչ էիք սպասում»: