Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Չինաստանի ռազմաօդային և ռազմածովային կցորդ, ավագ գնդապետ Ջան Չուանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Չինաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս ռազմական կապերը և քննարկել երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները։








































