Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Չիտաուրայում մասնակցել է տեղի հիվանդանոցի բացմանը։ Ելույթ ունենալով Չիտաուրայի բնակիչների առջև՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրենք սկսել են աշխատել «ատամային ծրագրի» վրա, և թող մարդիկ «ծիծաղից մահանան».
«Այդ ծրագրի իրագործումը մեկնարկելու է հաջորդ տարվա հունվարից և վերաբերելու է այն բոլոր անձանց, ում դա անհրաժեշտ է։ Ատամները միայն գեղեցիկ ժպիտ չէ։ Եթե մարդու ատամները կարգին վիճակում չեն, ապա դա վնասում է նրա առողջությանը. նա չի կարողանում նորմալ խոսել և ուտել։ Մարդիկ չպետք է ամաչեն իրենց բերանի բացելիս միայն այն պետճառով, որ գումար չունեն»։
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին Սաակաշվիլին Բաթումում հայտարարել էր «Ժպտացող Վրաստան» ծրագրի նախաձեռնման մասին, որով նախատեսվում է ատամնաբուժական ծառայություններ մատուցել տարեց քաղաքացիներին։











































