Չիտա անունով շիմպանզեն, որը նախորդ դարի 30-ականներին նկարահանվել է Տարզանի մասին ֆիլմերում, 80 տարեկանում սատկել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Ինչպես ասվում է Tampa Tribune պարբերականի հաղորդագրության մեջ, շիմպանզեն երիկամային անբավարարությունից սատկել է արգելոցում դեկտեմբերի 24-ին:
Արգելոցի ներկայացուցիչը պատմել է, որ Չիտան շատ էր սիրում նկարել մատներով, ֆուտբոլ նայել և երաժշտություն լսել:
«Նա այնպիսի շիմպանզե չէր, որ շատ դժվարություններ պատճառեր»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ շիմպանզեները բնության մեջ ապրում են 25-35 տարի, իսկ գազանանոցներում՝ մինչև 45 տարի:
1918-2008 թթ. նկարահանված Տարզանի մասին ֆիլմերում Չիտան մարմնավորել է 16 կերպար, այդ թվում՝ օրանգուտանի և անգամ մարդու:







































