Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) փոխել է իր մարտավարությունը։
Ըստ Յըլմազի՝ PKK-ն սովորաբար ամառային թեժ ժամանակաշրջանից հետո քաշվում է դեպի Հյուսիսային Իրաքում գտնվող իր ճամբարները։ Սակայն այս անգամ բացառություն է արվել, և PKK-ն որոշել է այս ձմեռն անցկացնել ոչ թե Հյուսիսային Իրաքում, այլ Թուրքիայում։








































