Երեքշաբթի օրն արված պաշտոնական հայտարարությամբ՝ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հիվանդ է քաղցկեղով:
Los Angeles Times-ը գրում է, որ նախագահի մոտ հայտնաբերել են վահանաձև գեղձի քաղցկեղ, և նա կվիրահատվի հունվարի 4-ին:
Քաղցկեղը հայտնաբերվել է անցած շաբաթ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի և Բրազիլիայի առաջնորդ Դիլմա Ռուսեֆի մոտ նույնպես քաղցկեղ էր հայտնաբերվել: Չնայած դրան՝ կարծիքներ կան, որ Ուգո Չավեսը մյուս տարի կվերընտրվի նախագահի պաշտոնում:





































