Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում հարստության և եկամուտների անհավասար բաշխումը ավելի ցայտուն է դարձել վերջին տարիների ընթացքում:
Washington Post-ի կողմից արված վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բյուջեի դեֆիցիտին և տնտեսական ճգնաժամին` ԱՄՆ Կոնգրեսի անդամների միջին եկամուտը վերջին 25 տարիների ընթացքում եռապատկվել է, մինչդեռ հասարակ ԱՄՆ քաղաքացու եկամուտը իրականում գրեթե նույնն է մնացել:
Washington Post-ը հաշվարկել է, որ կոնգրեսականների միջին եկամուտը 1984-2009 թվականների ընթացքում 280.000 դոլարից բարձրացել է և դարձել 725.000 դոլար:
Միչիգանի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ միևնույն 25 տարիների ընթացքում ամերիկյան սովորական ընտանիքի միջին եկամուտը 20.500 դոլարից դարձել է 20.600 դոլար:





































