Այս տարվա 3 եռամսյակների ընթացքում միայն Երևան քաղաքում գրանցվել է էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման 751 դեպք, ընդ որում`դրանց մեծ մասը ոչ պլանային անջատումներ են, այսինքն՝ անջատումները կատարվել են խափանումների արդյունքում: Էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների տևողությունը եղել է 15 րոպեից մինչև 2 ժամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սպառողների սպասարկման որակի ցուցանիշներից երևում է, որ հոսանքի անջատման պատճառները հիմնականում մալուխի կամ օդային գծերի վնասվածքներն են, ապահովիչների խափանումները, բայց շատ հաճախ որպես պատճառ նշվում է նաև՝ «ոչինչ չի հայտնաբերվել» արտահայտությունը:
Հոսանքի անջատումներից զերծ չի մնացել ՀՀ ոչ մի մարզ, որտեղ անջատումները կրել են ավելի երկարատև բնույթ`մինչև 10 և 30 ժամ:










































