РИА Новости-ի փոխանցմամբ, ռուսական «Գազպրոմը» Թուրքիայի հետ համաձայնեցրել է 2012 թվականին այդ երկրին ռուսական գազի մատակարարման կոմերցիոն պայմանները։ Այս մասին նշված է «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ այսօր Անկարայում հանդիպել են «Գազպրոմի» ղեկավար Ալեսքեյ Միլերն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գազային ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կողմերը պայմանավորվել են միջին և երկարաժամկետ հեռանկարում այդ համագործակցության ընդլայնման շուրջ, ինչպես նաև համաձայնեցրել են 2012 թվականին Թուրքիային ռուսական գազի մատակարարման ծավալն ու կոմերցիոն պայմանները։
Սակայն ոչինչ չի նշվում Թուրքիայի տարածքային ջրերով դեպի Եվրոպա ուղևորվելիք ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում թուրքական կողմի թույլտվության մասին։ Ռուսաստանը պլանավորել է այդ գազատարի կառուցումը սկսել 2013 թվականին և սպասում է Թուրքիայի համապատասխան համաձայնությանը։










































