Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

ՀՔԾ զեկույցում Մարտի 1-ի զոհերը ներկայացված են որպես պոտենցիալ հանցագործներ. Ա. Քոչարյան

ՀՔԾ հրապարակած զեկույցում Մարտի 1-ի զոհերը ներկայացված են որպես պոտենցիալ հանցագործներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդմանը:

Ծանոթանալով զեկույցին` նա մեկ անգամ ևս համոզվել է, որ Հայաստանի ամբողջ իրավական համակարգը գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Նրա համոզմամբ, նրանք նույնիսկ գործող նախագահի կարգադրությունը ի վիճակի չեն լիարժեք կատարելու: «Ամիսներ առաջ խորհրդակցության արդյունքում իրավապահ մարմիններին և հատուկ քննչական ծառայության համապատասխան քննչական խմբին հանձնարարական էր տրված ավարտին հասցնել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, այն ժամանակ իսկ պարզ էր, որ ոչինչ չի արվելու: Այս զեկույցում, ըստ էության, հաստատվեց, որ իշխանությունները և տվյալ մարմինը բացահայտման ուղղությամբ ցանկություն չունեն որևէ գործողություն կատարելու, քանի որ այս փաստաթղթով ավելի վատ բաներ են կատարել»,- մեկնաբանեց Ա. Քոչարյանը`հավելելով, որ փոխանակ բացահայտմանը, նրանք զոհերին ներկայացրել են որպես պոտենցիալ հանցագործներ:

Ա. Քոչարյանի համոզմամբ, ոչ թե գործողություններ են իրականացված կրակողներին կամ մարդասպաններին բացահայտելու ուղղությամբ, այլ տրված են գնահատականներ, թե զոհերն ինչով են զբաղված եղել: Սրան մարտիմեկյան Փաստահավաք խմբի անդամը նշանակություն չի տալիս: Նրա խոսքով, կատարված է ծանր հանցագործություն. մարդիկ զրկվել են իրենց կյանքից, կյանքի իրավունքից: «Այս նախաքննական մարմինը ցույց տվեց, որ ցանկություն չունի այդ կրակողներին, մարդասպաններին ի հայտ բերելու և հանձնելու Հայաստանի արդարադատությանը»,- ընդգծեց Ա. Քոչարյանը:

Ամփոփելով տարին՝ նա ասաց, որ այն հավաստիացումները, որոնք իշխանությունները տվեցին, սին դուրս եկան, և գալիք տարին շատերին պետք է մտածելու տեղիք տա: Նա հիշեցրեց ՀԱԿ-ի հանրահավաքներից մեկի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքը, որ չպետք է ազգը հանդուրժի Մարտի 1-ը: Անդրանիկ Քոչարյանը կիսում է այս կարծիքը և կարծում, որ հանրությունը կգտնի քաղաքական մեխանիզմներ իշխանություններին ստիպելու գնալ Մարտի 1-ի լիարժեք բացահայտման: Նա չի բացառում հանրային դատի ուղղությունը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդումը՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում